Աբդուլա Գյուլը հույս ունի բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը գտնվելով Միացյալ Նահանգներում մասնակցել է Հարվարդի համալսարանում կազմակերպված է գիտաժողովին: Այս մասին հայտնում է Anadolu:
Իր ելույթի մեջ Գյուլը դիպչել է Թուրքիայի և Հայաստանի միջև առկա հարաբերություններին: Հիշեցնելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը կապված Հայոց Ցեղասպանության 99-ամյա տարելից հետ` Գյուլը նշել է, որ 1915 թ. Անատոլիայում շատ դժբախտ դեպքեր են տեղի ունեցել:
«Մեր վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ անկեղծ է: Ես Թուրքիաի միակ նախագահն եմ, ով այցելել է Հայաստան, իսկ ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանը, ապա նշեմ, որ դեռ կա հույս»,-հայտարարել է Գյուլը: