Բրիտանուհին 20 տարվա ազատազրկման է ենթարկվել ֆեյսբուքում թողած մեկնաբանության համար
Մեծ Բրիտանիայի քաղաքացին Իրանում 20 տարվա ազատազրկման է ենթարկվել ֆեյսբուքում թողած հակակառավարական մեկնաբանությունների համար: Այդ մասին հայտնել է The Independent պարբերականը: Գրում է Gazeta.ru-ն:
Ստոկպորտից 47-ամյա Ռոյա Սոբերի Նեջաթ Նոբախտը ևս մեղադրվում է «իսլամական սրբություններին վարկաբեկելու» մեջ:
Ինչպես հաղորդվում է Նոբախտը հանդիսանում է ութ անձանցից մեկը, որոնք մեղադրվում են կառավարության դեմ քարոզչությամբ՝ սուտ տեղեկություն տարածելով: