Թուրքիայի դատարանը YouTube-ի արգելափակումը ճանաչել է անօրինական
Թուրքիայի Սահմանադրական դատարանը երկրում YouTube-ի արգելափակումը ճանաչել է անօրինական: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
Սահմանադրական դատարանում կարծել են, որ YouTube-ի արգելափակումը խախտում է քաղաքացիների իրավունքները և խոսքի ազատությունը:
Փոխանցվում է, որ YouTube-ի արգելափակման նախաձեռնողը եղել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: