Ռուսական մամուլի անդրադարձը` Անաստաս Միկոյանի արձանի անհետացման մասին
Երևանի ձուլման գործարանից անհետացել է Անաստաս Միկոյանի բրոնզե արձանը: Այս մասին հայտնում է novostink.ru:
Գործարանի աշխատակիցները հայտնել են, որ արձանն ինչ-որ մեկը տարել է, սակայն, թե ով է այն տարել նրանք տեղյակ չեն:
«Միկոյանի արձանը ձուլարանից հանելու մասին որևէ տեղեկություն չեն ունեցել ո'չ Երևանի քաղաքապետարանը, ո'չ էլ քանդակագործ Գագիկ Ստեփանյանը, ում վստահված էր արձանի ձուլման որակի հսկողությունը»,-այս մասին գրել է «Հայկական ժամանակ» թերթը: