1997 թվականի մայիսի 29-ին է մահացել Ջեֆ Բաքլին` Hallelujah երգի ամենահայտնի տարբերակի հեղինակը
Մշակույթ1997 թվականի այս օրն է մահացել ամերիկացի հայտնի երաժիշտ Ջեֆ Բաքլին: Նա աշխարհին տվել է միայն մեկ ալբոմ `"Grace"-ը, սակայն դա էլ բավական եղավ, որ նա դառնա պատմության մեջ ամենաազդեցիկ երաժիշտներից մեկը: Երկրորդ ալբոմը Sketches (For My Sweetheart The Drunk) անվանումով թողարկվել է նրա մահվանից հետո:
Ժամանակակից շատ տաղանդավոր երաժիշտներ են խոստովանել, որ իրենց երաժշտության վրա մեծ ազդեցություն է թողել հենց Ջեֆը: Նրանց թվում են Թոմ Յորքը, Մեթ Բելամին, Քրիս Մարտինը և այլք:
Շատ երաժշտական քննադատներ են նշում, որ այսօր երաժշտությունը այլ կլիներ, եթե Բաքլիի կյանքը ողբերգական ավարտ չունենար. Բաքլին մահացավ ընդամենը 30 տարեկան հասակում `1997 թվականին Մեմֆիսում` խեղդվելով Միսսիսիպիի Վոլֆ վտակում:
Ի դեպ, Ջեֆ Բաքլին ամերիկացի մեկ այլ հանճարեղ երաժիշտ Թիմ Բաքլիի որդին է:
Ջեֆ Բաքլիի ամենահայտնի գործերից մեկը ` Լեոնարդ Քոենի Hallelujah երգի քովըր տարբերակն է: Հենց Բաքլիի կատարումն է հայտնվել հեղինակավոր The Rolling Stone ամսագրի` բոլոր ժամանակների լավագույն երգերի ցուցակում: Առաջարկում ենք ևս մեկ անգամ վայելել այդ գեղեցիկ կատարումը: