Թուրքիայի դատարանը հրահանգել է վերականգնել լիարժեք մուտքը YouTube
Թուրքիայի սահմանադրական դատարանը հրահանգել է չեղյալ հայտարարել նախկինում սահմանված սահմանափակումները YouTube-ի նկատմամբ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Սոցիալական ցանց մուտքը սահմանափակվել էր երկու ամիս առաջ ոչ առանց վարչապետ Ռեջեփ Էրդողանի հորդորների. նա զայրացել էր այն բանից հետո, երբ YouTube-ում էին հայտնվել մի քանի տեսագրություններ, որոնք վկայում էինն վարչապետի շրջապատում կոռուպցիայի մեծ մասշտաբների մասին:
Դատարանը որոշում է կայացրել, ըստ որի` YouTube-ի սահմանափակում մարդու խոսքի ազատության սահմանափակում է: