Թուրքիայի ԶՈւ-ը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում
Թուրքիայում անցկացվում են Զինված ուժերի լայնածավալ զորավաժություններ «Էֆես- 2014» անվանումով: Այս մասին հայտնում է «Միլլիյեթ» թերթը:
Փոխանցվում է, որ նրանց նպատակը կայանում է նրանում, որպեսզի մշակեն բոլոր տեսակի զորքերի համաձայնեցված գործողությունները միջպետական հակամարտությունների դեպքում։
Զորավարժությունները տեղի են ունենում Իզմիրում և մասնակցում է ավելի քան 8.5 հազար զինվոր, սպա, հրետանի, ավիացիա, նավեր և մոտորանավակներ, մոտ 160 թեթև և ծանր զրահատեխնիկա։ Վարժանքներին հետևում է արտասահմանյան զինված ուժերի 50 ներկայացուցիչ և մոտ 1.000 դիտորդ։