Բրյուս Ուիլիսի դուստրը կիսամերկ շրջել է Նյու Յորքում (լուսանկարներ)
Հոլիվուդյան դերասաններ Բրյուսի և Դեմի Մուրի 22-ամյա դուստրը՝ Սկաուտ Ուիլիսը կիսամերկ շրջել են Նյու Յորքում՝ ի նշան բողոքի: Այս մասին հայտնում է The Daily Telegraph-ը:
Փոխանցվում է, որ Սկաուտ Ուիլիսն այդ քայլին է գնացել ի բողոք նրան, որ Instagram-ում արգելվում է տեղադրել մերկ լուսանկարներ:
Սկաուտը Twitter-յան իր միկրոբլոգում տեղադրել է իր կիսամերկ լուսանկարները և մեծ աջակցություն ստացել իր համախոհներից:
«Նյու Յորքում օրինական է, բայց անօրինական է Instagram-ում»,- այսպես է մեկնաբանել իր բողոքի լուսանկարները դերասանի դուստրը: