Իրանը մտադիր է կառուցել նոր ռազմածովային բազա
Այսօր Թեհրանի պետական լրատվամիջոցները հայտարարել են, որ Իրանը մտադիր է կառուցել նոր ռազմածովային բազա Պակիստանի սահմանների մոտ: Պաշտոնական ԻՐՆԱ լրատվական կայքը տեղեկացնում է, որ նոր բազան կկառուցվի Պասաբանդար քաղաքի մոտ՝ Օման ծոցի ափին:
Թղթակցի հետ զրույցում փոխծովակալ Հաբիբոլլա Սայարը հայտարարել է, որ նոր բազան պետք է պաշտպանի Իրանի շահերը և կօգնի լավ կառավարել նավագնացությունը տարածաշրջանում:
Վերլուծաբանների կարծիքով, Իրանն այս քայլով ցանկանում է ապահովել իր նավատորմի գլխավոր և ակտիվ դերը Պարսից ծոցից դուրս: