Հոսպիտալացվել է հայտնի երգիչ Ջորջ Մայքլը
Բրիտանացի հայտնի երգիչ Ջորջ Մայքլը հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է Mirror-ը:
Փոխանցվում է, որ բժիշկները տեղական ժամանակով 08:00-ին ժամանել էին երգչի տուն, երբ նրա ընկերը զանգահարել էր շտապօգնություն: Նրանք 4 ժամ երգչի տանը մնալուց հետո, որոշում էին կայացրել վերջինիս տեղափոխել հիվանդանոց:
Երգչի գործակալը հրաժարվում է մեկնաբանել պատճառները: Հիվանդանոցում լրագրողներին տեղեկացրել են, որ երգիչը սովորական բուժզննում է անցնում:
Նշվում է, որ 2011 թ երգիչը ունի առողջական խնդիրներ: