Ադրբեջանցի մարդասպան Սաֆարովը հայր է դարձել
Ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովը հայր է դարձել: Մարդասպանն ունեցել է աղջիկ:Նշվում է, որ ադրբեջանցի մարդասպանն ամուսնացել էր 2012 թ:
Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվար ամսին Բուդապեշտում էր գտնվում ՆԱՏՕ-ի «գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրի շրջանակներում վաղ առավոտյան ադրբեջանցի մարդասպանը քնած ժամանակ կացնահարել էր Գուրգեն Մարգարյանին, հասցնելով կացնի 16 հարված դեմքին։
2006թ. Բուդապեշտի քաղաքային դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման` 30 տարով առանց ներման թույլտվության։
2012 թվականի օգոստոսի 31-ին Հունգարիան Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջան, որտեղ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով նրան նույն օրը ներում է շնորհվել: Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից կոչումը բարձրացվել լեյտենանտից մայորի, բնակարան էր ստացել և ֆինանսապես վարձատրվել էր: