Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայողը մահացել է հիվանդության պատճառով
Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայողը մահացել է հիվանդության պատճառով: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն դեպքը տեղի է ունեցել Ադրբեջանի ներքին զորքերի հոսպիտալում: Ներքին գործերի N զորամասի 18-ամյա զինծառայող Մամեդով Սամիգ Սուլթան օղլուն մահացել է հիվանդության հետևանքով։
Ներքին գործերի մամլո ծառայությունը հայտնել է, որ զինծառայողին օրերս անոթների խցանման ծանր հիվանդության ախտորոշմամբ տեղափոխել էին հոսպիտալ, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Նշվում է, որ զինծառայողը զորակոչվել էր 2014-ի ապրիլին Գուսարի շրջանից։