Ի՞նչ նպատակով է Իլհամ Ալիևը մեկնում Թուրքիա
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով մեկնում է Թուրքիա: Այս մասին հայտնում է AzVision.az-ը:
Համաձայն տեղեկության` հունիսի 4-ին Բոդրումում Ալիևը կհանդիպի իր թուրք գործընկեր Աբդուլլա Գյուլի հետ:
Հանդիպումը տեղի է ունենալու թյուրքալեզու պետություների համագործակցության խորհրդի հանդիպման շրջանակում: Բացի այդ, Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը կմասնակցեն Ղրղըզստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի և Թուրքմենստանի նախագահները:
Նշվում է, որ խորհրդի նախորդ հանդիպումը տեղի է ունեցել Գաբալայում` 2013 թ: