Ադրբեջանական կողմը շարունակում է հեքիաթներ հորինել և հայկական կողմին մեղադրել դիվերսիա իրականացնելու մեջ (լուսանկար)
Ադրբեջանական կողմը շարունակում է իրեն ջայլամի նման պահել և ամեն անգամ դիվերսիա կազմակերպելուց հետո գլուխը մտցնում է հողի մեջ:
Մասնավորապես Haqqin.az կայքը գրում է, որ իբրև Հայաստանի ԶՈւ-ը մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը կազմակերպել էին «դիվերսիա», որի ժամանակ նրանք կարողացել են մեր զինվորներին ետ շպրտել և իբրև մենք ունեցել ենք կորուստներ:
Սակայն, կայքը նշում է, որ ադրբեջանական կողմը կրել է երկու կորուստ՝ կապիտան՝ Մամեդով Ֆիկրիտ և լեյտենանտ Աբիլով Հուդավերդին:
Հիշեցնենք, որ իրականում դիվերսիան կազմակերպել էին Ադրբեջանական կողմը: Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը' ժամը 02:55-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են պատասխան գործողությունների և, նրանց պատճառելով նշանակալի կորուստ, հետ շպրտել ելման դիրքեր: Ըստ նախնական տվյալների՝ ադրբեջանական կողմը տվել է առնվազն երկու զոհ և մեկ վիրավոր: Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը ունեցել է մեկ կորուստ: Հակառակորդի դեմ ծավալված մերձամարտում զոհվել է ՊԲ զինծառայող, եֆրեյտոր, 1995թ. ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը: