Թուրքիայում գրանցվել է երկրաշարժ
Թուրքիայի հյուսիս-արևմտյան Չանաքքալե նահանգում տեղի է ունեցել 4,1 մագտնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
Փոխանցվում է, որ երկրաշարժը զգացել են երկրի այլ նահանգներում ևս:
Հիշեցնենք, որ մայիսի 24-ին Թուրքիայի արևմտյան բոլոր նահանգներում զգացված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովում: Երկրաշարժը եղել է 6,5 մագնիտուդ ուժգնությամբ և տեղի է ունեցել տեղական ժամանակով 12:25-ին և հիպոկենտրոնը գտնվել է 11.2 կմ խորության վրա։