Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել
Իրանի դատարանը Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին դատարան է կանչել՝ հենվելով Instagram և Whatsapp ծրագրերից օգտվողների՝ իրենց անձնական կյանք ներխուժելու բողոքների վրա: Գրում է Gazeta.ru-ն:
Սակայն ներկայումս ճշտվում է Ցուկերբերգի` Իրանի դատարան ներկայանալու հավանականությունը, քանի որ Իրանի և ԱՄՆ-ի միջև արտահանձման պայմանագիր չկա:
Մայիսի 23-ին մեկ այլ դատարան որոշում է կայացրել Instagram սոցիալական կայքը արգելափակելու մասին՝ մեկնաբանելով, որ այն կարող է խախտել անձնական կյանքի անձեռնմխելիությունը:
Ավելի վաղ դատարանը արգելափակել էր Facebook սոցիալական կայքը, որի միջոցով ընդդիմադիր թեկնածու Միրա Հուսեյն Մուսաֆիի կողմնակիցները քարոզչությամբ են զբաղվել: