Իլհամ Ալիևը և Դավութօղլուն քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Թուրքիայի ՆԳՆ էֆկանա Ալային»,- հաղորդում է Ադրբեջանի նախագահականի շատոնական կայքը: Տեղեկությունների համաձայն՝ նախագահը շնորհավորել է Է. Ալային՝ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ սերտ կապեր կհաստատվի երկու երկրների նախարարությունների միջև և այդ ամենը կապահովի զարգացում:
Իլհամ Ալիևը հանդիպել է նաև Ադրբեջանում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլու հետ: Տեղեկությունների համաձայն՝ Իլհամ Ալիևը և Ահմեդ Դավութօղլուն հանդիպման ժամանակ քննարկել են ադրբեջանաթուրքական հարաբերությունները, տարածաշրջանային խնդիրները և Ուկրաինայում տիրող ճգնաժամային իրավիճակը:
Հանդիպման ժամանակ Դավութօղլուն նշել է, որ Ադրբեջանը թուրքական աշխարհի կենտրոնն է և, որ Թուրքիայի, Թուրքմենստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման օջախն է, որից հետո կընդլայնվի այդ շրջանակը: Իր հերթին Իլհամ Ալիևը նշել է, որ անհրաժեշտ է նման հանդիպումների ցանկը ընդլայնել, որը նաև միտված կլինի այդ երկրների միջև փոխհարաբերությունների զարգացմանը: