Բաքվում բարձրաստիճան զինվորականն ավտովթարի է ենթարկվել
Բաքվում բարձրաստիճան զինվորականն ավտովթարի է ենթարկվել: Այս մասին հայտնում է Haqqin.azը:
Ինչպես հայտնում է կայքը` դեպքը տեղի է ունեցել Բաքվի շրջանի Գալա ավանում, որտեղ Mercedes մակնիշի ավտոմեքենան, որի ղեկին Ադրբեջանի ԶՈւ-ի բարձրագույն ռազմական ուսումնարանի լաբորատորայի ղեկավար, կապիտան Անար Մեհման օղլու Ռահիմովն էր, բախվել է ճանապարհի արգելապատնեշին։
ՃՏՊ-ի հետևանքով զինծառայողին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի առնչությմաբ տարվում է հետաքննություն: