Ռուսաստանը պատրաստվում է Ադրբեջան ուղարկել պատվիրված ռեակտիվ հրանետների հերթական խմբաքանակը
Ադրբեջանը վերջերս Ռուսաստանից պատվիրել էր TOS-1A ռեակտիվ հրանետներ: Նախատեսվում է, որ մոտակա մեկ շաբաթվա ընթացքում Ռուսաստանը պետք է Ադրբեջան ուղարկի հերթական խմբաքանակը: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ հղում կատարել Աստանայում ընթացող ԿԱԴԵՔՍ-214 ցուցահանդեսի ռուսական «Ուրալվագոնզավոդ» կոնցեռնի պաշտոնական հայտարարությանը:
Նույն աղբյուրում նշված է, որ այս հերթական խմբաքանակի մեջ ներառված է լինելու 6 մեքենա: Նախատեսվում է մինչ փոխանցում իրականացնելը, կրակային համակարգերը գործարանային մասնագետների կողմից թեստավորվեն, հետո փոխանցվեն պատվիրատուին, հետագա անախորժություններից խուսափելու համար:
Կոնցեռնում հայտնել են նաև, որ Ադրբեջանի հետ կնքված պայմանագրի համաձայն՝ Ադրբեջանին կմատակարարվի 18 միավոր TOS-1A ռեակտիվ հրանետ: Անցած տարի փոխանցվել է 6 մեքենա: