Ադրբեջանում քաղաքացիությունից կզրկեն «այլ մեղքերի» համար
Ադրբեջանական Միլի մեջլիսը քայլեր է ձեռնարկել, որպեսզի նոր փոփոխություններ իրականացնի «քաղաքացիության կարգի խախտումների» ցուցակի ընդլայնման մեջ։ Haqqin.az-ը փոխանցում է, որ այժմ քաղաքացիությունից կզրկեն ոչ միայն Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ տեղեկությունը միտումնավոր կեղծելու կամ կեղծ փաստաթուղթ ներկայացնելու համար, այլ նաև ուրիշ «մեղքերի» համար:
Նոր փոփոխությունների շրջանակում նախատեսվում է քաղաքացիությունից զրկել այն ադրբեջանցիներին, ովքեր կամավոր ծառայում են օտար պետությունների պետական մարմիններում, զինված ուժերում կամ այլ զինված խմբավորումներում:
Քաղաքացիությունից զրկելու գլխավոր հիմքը համարվելու է «պետության անվտանգությանը լուրջ վնաս հասցնող Ադրբեջանի Հանրապետության քաղաքացու վարքը»: Սակայն, տեղի իրավաբանների ձևակերպմամբ, այս ամենն իր մեջ ներառում է մի շարք օրենքների խախտում: