Թուրքիայում երկրաշարժից տուժել է ավելի քան 266 մարդ
Ուժեղ երկրաշարը տեղի է ունեցել Իզմիրում,Բալիկեսիրում,Դենզիլում և Անթալիայում,նաև Հունաստանում:Գրում է trud.ru-ն:
Արևմտյան Թուրքիայում այսօր գրանցվել է երկրաշարժ,որը առաջացել է Էգեյան ծովում:Երկրաշարժից տուժել է ավելի քան 266 հոգի:
Իզմիրի,Բալիկեսիրի,Դենզիլի և Անթալիայի բնակիչները,ովքեր ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ,շատ արագ տարհանվել են:Բնակիչներից մեկը դուրս է նետվել պատշգամբից և ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց:
Ինչպես հաղորդում են տեղի իշխանությունները,նրանք կտրամադրեն վրաններ բնակչությանը,այնտեղ ժամանակավոր պատսպարվելու համար:
Երկրաշարժը նաև հասել է հունական Սամոտրակի կղզի,որտեղ գրանցվել է 6,5 բալանոց երկրաշարժ,որին հաջորդել է 5.3 մագնիտուտով երկրաշարժ: