Էրդողանի օգնականը, ով ծեծի էր ենթարկել ցուցարարի, հեռացվել է աշխատանքից
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգնականը, ով համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր հայտնվել, ցուցարարին ոտքերով հարվածներ հասցնելու համար, ազատվել է աշխատանքից: Այս մասին հայտնում է Hurriyet Daily News թերթը՝ հղում անելով անանուն պետպաշտոնյայի։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել մայիսի 15-ին, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Յուսուֆ Երքելը ծեծել էր 280-ից ավելի մարդու մահվան պատճառ դարձած ածխահանքում վթարից հետո բողոքի ցույցի դուրս եկած ցուցարարներից մեկին:
Լուսանկարիչներին հաջողվել էր Յուսուֆին լուսանկարել այն ժաանակ, երբ նա ոտքերով ծեծի էր ենթարկում ցուցարարին: Թերթի տվյալներով' Յուսուֆը ոտքով երեք կամ չորս անգամ հարվածել է ցուցարարին՝ մինչ նրան պահել է երկու զինվոր: