Կոնչիտան իր ելույթով կբացի Լեդի Գագայի համերգը Թուրքիայում
Եվրոտեսիլի հաղթող Կոնչիտա Վյուրստը կերգի Լեդի Գագայի համերգին:
Այդ մասին տեղեկությունը տեղադրված է եղել մրցույթի պաշտոնական կայքում: Գրում է Lifenews.ru-ն:
Այդ իրադարձությունը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին Ստամբուլում Լեդի Գագայի համաշխարհային շրջագայության շրջանակներում: Եվրոտեսիլ 2014-ի հաղթող Կոնչիտան կբացի համաշխարհային երգչուհու համերգը:
Հետաքրքիրն այն է, որ երգչուհու հաղթանակից հետո Թուրքիան հայտարարել էր, թե այլևս երբեք չի մասնակցի Եվրոտեսիլին:
Սպասվում է, որ Լեդի Գագան Կոնչիտային կհրավիրի համաշխարհային շրջագայության ընթացքում այլ համերգներ ևս բացել: