Էգեյան ծովում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Թուրքիայի արևմտյան նահանգներում
Թուրքիայի արևմտյան բոլոր նահանգներում զգացված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովում: Այս մասին հայտնել են ԱՊԱ-ն՝ հղում անելով Բողազիչի համալսարանի երկրաշարժերի ուսումնասիրության կենտրոնի տվյալներին:
Փոխանցվում է, որ երկրաշարժը եղել է 6,5 մագնիտուդ ուժգնությամբ և տեղի է ունեցել տեղական ժամանակով 12:25-ին և հիպոկենտրոնը գտնվել է 11.2 կմ խորության վրա։
Ցնցումները զգացվել են Չանաքքալե, Էդիրնե, Ստամբուլ, Իզմիր, Թեքիրդաղ, Բալըքեսիր բնակավայրերում։