Իրանցի դերասանուհին մտրակի 50 հարվածի կարժանանա
Իրանցի ուսանողների մի խումբ կոչ է անում պատժել դերասանուհի Լեյլա Խատամիին, ով համբուրել էր Կաննի կինոփառատոնի նախագահ Ժիլ Յակովի այտը: Գրում է Segodnya.ua-ն:
Ուսանողների կարծիքով` դերասանուհին հրապարակային մտրակահարության է արժանի, քանի որ նրա վարքը չի համապատասխանում իրանցիների կրոնական համոզմունքներին:
Եթե դատարանը որոշի, որ դերասանուհին իսկապես մեղավոր է, ապա նրան 50 մտրակի հարված է սպառնում: Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ Լեյլայի վարքագիծը ստվեր է գցում բոլոր իրանուհիների անվան վրա:
Շարիաթի կանոնների համաձայն` կինն իրավունք չունի դիպչել իր ընտանիքի անդամ չհանդիսացող տղամարդու: Փառատոնի նախագահը հանդես է եկել դերաանուհու պատպանությամբ՝ ընդգծելով, որ այտին համբույրը Արևմուտքում շատ ընդունված ժեստ է: