ԵԱՀԿ գործող նախագահը մեկնում է Բաքու
Շվեցարիայի նախագահի և ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերի այցը Հարավային Կովկաս սկսվելու է հուլիս 1-ից: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
Այցի ժամանակ Դիդիե Բուրկհալտերը լինելու է Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում:
Փոխանցվում է, որ ԵԱՀԿ գործող նախագահն Ադրբեջանում կանցկացնի մի շարք հանդիպումներ, կքննարկի փոխադարձ համագործակցությունը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը: