Իրանցի միլիարդատերը մահապատժի է ենթարկվել
Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել 2,6մլրդ. դոլարի չափով բանկային խարդախության մեջ մեղավոր ճանաչված միլիարդատերին: Գրում է Russian.rt.com-ը:
Իրանցի միլիարդատեր գործարար Մահաֆարիդ Ամիր Խոսրավին, որը հայտնի է նաև Ամիր Մանսուր Արիա անվանմամբ մեղավոր է ճանաչվել 2,6 մլրդ. դոլարի խարդախության մեջ:
«Գործարարի նկատմամբ դատավճիռը իրականացվել է Թեհրանի հյուսիսում գնտվող Էվին բանտում», - հայտնել է РИА Новости-ն:
Տվյալ գործով մեղավոր են ճանաչվել ևս երեք անձինք, որոնք մեղադրվում են փաստաթղթեր կեղծելու մեջ՝ Իրանի խոշոր բանկերից մեկից վարկ ստանալու նպատակով: