Իրանում մահապատժի են ենթարկել միլիարդատերի
Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել Մահաֆարիդ Ամիրա Հոսրաֆին: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Փոխանցվում է, որ նրան դատապարտել էին մահապատժի կապված բանկային խարդախությունների հետ ընդհանուր առմամբ՝ 2,6 մլրդ ԱՄՆ դոլարի չափով:
Նշվում է, որ մահապատիժը տեղի է ունեցել Թեհրանի հյուսիսում գտնվող Էվին բանտում: Այս գործով կան ևս երկու կասկածյալներ, որոնց նույնպես սպառնում է մահապատիժ: