Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցնող շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, համաձայն որի, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:
ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հրադադարի խախտման դեպքերի շեշտակի աճ է արձանագրվել հատկապես այսօրվա ընթացում: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները միայն նշված ժամանակահատվածում դիպուկահար զենքերից և գնդացիրներից ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 400 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը, տուրք չտալով հակառակորդի նախահարձակ գործողություններին, շարունակել են հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին և շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն: ադրբեւ