Բեյոնսեն և Ջեյզին ամուսնալուծվում են
Ամերիկյան ԶԼՄ-ները լուրեր են տարածել, որ աշխարհահռչակ երգչուհի Բեյոնսեն և ռեփեր Ջեյզին պատրաստվում են ամուսնալուծվել: Գրում է Rusinfo.info-ը:
Պարզվել էր, որ աստղային ընտանիքում ամեն ինչ այնքան էլ հարթ ու իդեալական չէ, ինչպես թվում է:
ԶԼՄ-ների փոխանցմամբ` ամուսնալուծության պատճառները բազմաթիվ են, որոնցից գլխավորը Ջեյզիի մշտական դավաճանություններն են և վերջերս տեղի ունեցած միջադեպը նրա և Բեյոնսեի քրոջ միջև:
Ամուսնալուծության մասին առաջին տեղեկությունը հայտնվել է Life&Style ամսագրի շապիկին, որը վերնագրված է եղել, որ նրանց ամուցնալուծությունը մեկ միլիարդ դոլար կարժենա: