ԼՂ հակամարտությունը մեկ գիշերում լուծել հնարավոր չէ. Մամեդյարով
Բաքվում անցկացվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտական կոմիտեի նիստի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը պատասխանել է խորհրդարանականների հարցերին։ Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին Մամեդյարովը հայտարարել է. «Մադրիդյան առաջարկությունները շատ իրատեսական էին և մենք կարող էինք քայլ առ քայլ առաջ գնալ։ Այս համարտությունը չի կարող մեկ գիշերում լուծվել՝ խորը հակամարտություն է։ Անհրաժեշտ է վերացնել պատերազմի հետևանքները, որից հետո անհրաժեշտ է մարդկանց համար ստեղծել վստահության մթնոլորտ: Հիմնական սպառնալիքը հանդիսանում է Ադրբեջանի «տարածքում» Հայաստանի զինված ուժերի ներկայությունը: Առաջին հերթին հայկական զորքերը պետք է դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղի 7 տարածքներից, քանի որ այդ տարածքներում երբեք հայեր չեն բնակվել: Այնհուհետև անհրաժեշտ է վերականգնել կապը: Կարևոր է հենց այսպիսի մոտեցումը: «Օկուպացված տարածքներում» հայկական ԶՈւ-ի ներկայությունը գրգռիչ գործոն է»: