Քաղաքապետի որդին մասնակի՞ց է եղել վիճաբանությանը
Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում Ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը հաստատեց Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում մի խումբ երիտասարդների միջև ծագած ծեծկռտուքի մասին տարածված տեղեկատվությունը:
Մալխասյանի խոսքով՝ վիճաբանության մասնակից երիտասարդները գտնվում են Ոստիկանության Արմավիրի բաժնում:
-Վիճաբանության ժամանակ օդամղիչ ատրճանակով մեկ կրակոց է եղել,- նշեց Մալխասյանը:
Ըստ շրջանառվող լուրերի՝ վիճաբանության մասնակից է եղել նաև Արմավիր քաղաքի քաղաքապետի որդին:
Այն հարցին, թե արդյո՞ք լուրը համապատասխանում է իրականությանը, Մալխասյանը պատասխանեց.
-Հանգամանքերը պարզվում են: