Tiffany ընկերությունը վաճառքի ռեկորդներ է սահմանում
Համաշխարհային ճանաչում ունեցող ամերիկյան Tiffany ոսկերչական ընկերության եկամուտներն աճել են 50%-ով: Գրում է Ru.euronews.com-ը:
Այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում ընկերությունը վաստակել է 126մլն. դոլար: Ընկերության հիմնական ամերիկյան շուկայում վաճառքն աճել է 8%-ով:
Ըստ ընկերության ղեկավար Մարկ Ահարոնի` եկամուտի աճը պայմանավորված է ընկերության՝ առավել մատչելի զարդերի թողարկմամբ:
Ահարոնի խոսքով` աշխարհի բոլոր մասերում գործող իրենց խանութներում զարդերի ռեկորդային թվով վաճառք է գրանցվել Սուրբ Վալենտինի օրը: