Բոլոր լուսանկարները տրամադրվում են արտիստների կողմից. ESem.am-ի խմբագրության պարզաբանումը` Անահիտ Սիմոնյանի նկարների հետ կապված
Այսօր երգչուհի Անահիտ Սոմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել մասնավորապես նա գրել էր. «Անի Քոչար դու Անասուն ես!!! Խղճում եմ քեզ!!! Չի կարելի ֆոտոշոփով մարդուն գեշացնել ու ներկայացնել որպես հին նկար։ Մեղք ես, գնա հոգեբուժարան….»:
Այս միջադեպի մասին ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար Operativ.am-ի թղթակիցը կապ հաստատեց ESem.am խմբագրության հետ, որտեղից մեզ հայտնեցին, որ իրենց արխիվում կան բազմաթիվ լուսանկարներ, որոնք տրամադրում են հենց արտիսնտները «Մենք կարող ենք ձեզ տրամադրել այդ լուսանկարը և դուք կհամոզվեք, որ այն չի ենթարկվել ֆոտոշոփի»: