Անջելինա Ջոլին ապագա քաղաքական գործիչ
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին չի բացառում, որ հետագայում իր համար կընտրի քաղաքական գործչի կարիերան: Այդ մասին նա հայտնել է ամերիկյան ABC հեռուստաընկերության լրագրողին: Գրում է Itar-tass.com-ը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ջոլին չի պատրաստվում իրեն փորձել քաղաքական ասպարեզում՝ նա նշել է, որ եթե ինքը վստահ լիներ, որ դա արդյունավետ կանի, ապա կփորձեր դա անել:
Սակայն նա վստահ չէ, որ իրեն լուրջ կընդունեն այդ կարգավիճակում և կարող է արդյունավետ գործել: Նախկինում Ջոլին հայտնել էր, որ կտրականապես բացառում է իր քաղաքական ասպարեզ մտնելը՝ հասարակության համար անընդունելի իր անցյալի մանրամասնների համար:
Դերասանուհին 50 հազար ԱՄՆ դոլար է նվիրաբերել Սերբիայում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղների հետևանքով տուժածներին: