Ադրբեջանական կողմի հերթական հեքիաթը` իրականացրած դիվերսիայից հետո. զինվորը կրակել է ինքն իր վրա
Ադրբեջանի ՆԳՆ ներքին զորքերի՝ Սումգայիթ քաղաքում տեղակայված N զորամասում զինծառայող, 19-ամյա Գահվերդիև Սադիգ Վալեհ օղլուն իրեն ամրացված ինքնաձիգից կրակել է ինքն իրեն։ Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
Փոխանցվում է, որ տուժածին տեղափոխել են հոսպիտալ։
Հիշեցնենք, որ մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը հակառակորդը նույն ուղղությամբ ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական բանակի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են պատասխան գործողությունների և, հակառակորդին պատճառելով նշանակալի կորուստ, հետ շպրտել իր ելման դիրքերը: Ըստ նախնական տվյալների՝ ադրբեջանական կողմը տվել է առնվազն երեք վիրավոր:
Հ.Գ. ծիծաղելի է, որ ամեն անգամ, երբ Ադրբեջանը կազմակերպում է դիվերսիա նրանց զինվորներից մեկը հաջորդ օրը անզգուշությամբ կրակում է ինքն իր վրա: Նրանք իրենց մամուլը ողողում են այդ տեղեկությունով և ամեն կերպ հերքում են, որ իրենք կազմակերպել են դիվերսիա և այդ տուժած զինվորը չի վիրավորվել հենց դիվերսիայի ժամանակ:
Արդեն նշել էինք, որ նրանք ունեն 3 վիրավոր հավանաբար ամսի 23 և 24 նրանց զինվոներից մի քանիսը կրկին անզգուշությամբ կկրակեն իրենք իրենց վրա: