Վթարից հետո հիվանդանոց տեղափոխված վարորդը մահացել է
Փետրվարի 13-ին, ժամը 02.31-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասում ունեցած ՃՏՊ-ի ժամանակ երկու եղբայր՝ 1962թ. ծնված Վարուժան Կոնինյանը և 1955թ. ծնված Դավիթ Կոնինյանը տուժել էին: Նրանց տեղափոխել էին Ալավերդի քաղաքի ԲԿ, որտեղ Վ. Կոնինյանի վիծակը գնահատվել էր միջին ծանրության, իսկ Դ. Կոնինյանի վիճակը ծայրահեղ ծանր: Այնուհետև Դավիթ Կոնինյանին տեղափոխել էին Երևանի «Արմենիա» ԲԿ:
Այսօր՝ փետրվարի 16-ին Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում «Արմենիա» ԲԿ-ի վերակենդանացման բաժնից հայտնեցին, որ Դավիթ Կոնինյանը մահացել է: