Հայազգի Միխայիլ Գալուստյանը շաուրմայի սիրահար է
«Վինտաժ» խմբի «Երբ իմ կողքին դու ես» տեսահոլովակի նկարահանման ժամանակ Միխայիլ Գալուստյանը ստանձնել էր Աննա Պլետնյովի օրիանական ամուսնու դերը:
Արտիստների ընդմիջման ժամանակ, սնունդը ժամանակին չի բերվել, և Միխայիլը հրավիրել է գործընկերներին շաուրմա ուտելու:
«Ես կարծեցի, թե նա կատակ է անում, բայց Միշան, իսկապես, մոտակա խանութներից մեկից մեզ համար շաուրմա բերեց»,-ասաց Պլետնյովը:
«Ես արագ սնունդին զգուշորեն եմ մոտենում, սակայն Միշան այնպիսի ախորժակով կերավ, որ ես էլ փորձեցի: Վերջին ժամանակներս նման համեղ բան չէի կերել»,-ավելացրել է Աննան:
Միշան խոստովանել է` շաուրմայի մեծ սիրահար է: Այս մասին գրում է 7days.ru-ն: