Շերը այսօր դարձավ է 68 տարեկան
1946 այս օրը՝ մայիսի 20-ին ծնվել է հայ-ամերիկյան հայտնի փոփ-երգչուհի, երգերի հեղինակ, դերասանուհի, ռեժիսոր և երաժշտական պրոդյուսեր, ծագումով հայ Շերը (Շերիլին Սարգիսեան ԼաՊիեր Բոնո Ալլմըն):
Նշենք, որ Շերը ծնվել է առավոտյան ժամը 7։25-ին, Էլ Սենթրո քաղաքում, Քալիֆորնիա։ Հայրը՝ Ջոն Փոլ Սարգիսյան Ամերիկահայ բեռնատարի վարորդ էր։ Մայրը՝ Ջորջիա Հոլթ (ծնած՝ Ճաքի Ճին Քրաուչ, Արկանզասի մեջ 1927-ին) դերասանուհի էր որը Բնիկ Ամերիկացի (Շէրոքի), Անգլիացի և Ֆրանսացի ծագում ուներ։ Շերին ծնողքը բաժանվեցան երբ նա փոքր էր։
Շերը Հայաստան էր ժամանել 1993 թվականի ապրիլի 28-ին։ Նա իր հետ բերեց 2,5 մլն դոլարի մարդասիրական օգնություն՝ դեղորայք, բժշկական սարքեր և սնունդ։ Այցելեց մանկատներ, մանկական հիվանդանոցներ։ Տեսնելով հիվանդ երեխաներին՝ Շերը ծանր տպավորությունների պատճառով հրաժարվեց նախագահի և Ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպելուց։