Մոնիկա Բելուչին իր ու ադրբեջանցի միլիարդատեր Թելման Իսմայիլովի հարաբերությունների մասին
Հայտնի իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին, ով մասնակցել էր Կաննի կինոփառատոնին, պատասխանել է լրագրողների հարցերին: Այս մասին հայտնում է Virtualaz.org-ը՝ հղում անելով իտալական ԶԼՄ-ներին:
Հիշեցնենք, որ իտալացի դերասանուհին անցած տարի ամուսնալուծվել էր իր ամուսնուց դերասան՝ Վենսան Կասելից և ըստ լուրերի` նրանց ամուսալուծության պատճառը եղել է Բելուչիի սիրավեպը ադրբեջանցի միլիարդատեր Թելման Իսմայիլովի հետ:
Լրագրողի տված այն հարցին, թե ինչ հարաբերության մեջ է նա գտնվում Իսմայիլովի հետ, Բելուչին պատասխանել է, որ ներկայումս նա միայնակ է և ապրում է իր դստեր հետ. «Սերը իմ կյանքում մեծ դեր է խաղում և ինչո՞ւ ոչ: Այժմ ամեն ինչ փոխվել է, քանի որ սիրահարվում են նույնիսկ տատիկները»: