Թուրքիայի հանքում տեղի ունեցած պայթյունի պատճառով 8 մարդ է ձերբակալվել
Վերջին երկու օրերի ընթացքում մայիսի 13-ին Թուրքիայում հանքի փլուզման գործով 8 մարդ է ձերբակալվել: Գրում է Ru.euronews.com-ը:
Ձերբակալվածների թվում են հանքի ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռամազան Դոգրուն և գործադիր տնօրեն Ակին Չելիկը և այլ բարձր պաշտոնյաներ:
Հանքում տեղի ունեցած պատահարի հետևանքով 301 մարդ զոհվել է, 485-ը փրկվել էր, իսկ մի քանի տասնյակ հանքափորներ հիվանդանոցում են հայտնվել գազից թունավորվելու պատճառով:
Փրկարարական աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել էին վթարից հետո 96 ժամվա ընթացքում: