Led Zeppelin-ի-ին մեղադրում են Stairway to Heaven երգը գողանալու մեջ
Spirit ռոք խումբը պատրաստում է հայց լեգենդար Led Zeppelin-ի դեմ` պնդելով, որ խումբը գողացել է Stairway to Heaven երգի առաջին մասին: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
Երգը ծրագրվում է ներառել բրիտանական խմբի վերաթողարկված չորրորդ ստուդիական ալբոմի մեջ: Երգի հեղինակ Ջիմի Փեյջը նշում է, որ այն գրել է 1970 թվականին:
Spirit-ի փաստաբանները համոզված են, որ Led Zeppelin այցետոմս համարվող երգի սկբնամասը գողացվել է Taurus երգից, որը Spirit-ի դեբյուտային ալբոմից է: Taurus-ի հեղինակ Ռենդի Քալիֆոնիան խողդվել է ծովում 1997 թվականին` փոձելով փրկել որդուն:
Մասնագետները Stairway to Heaven-ի հեղինակային արժեքը գնահատում են 560 մլն դոլար: