Ադրբեջանի ԱԳՆ հայտարարել է, որ անթույլտարելի է ԱՄՆ-ի միջամտությունն Ադրբեջանի գործերին
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը հայտարարել, որ ԱՄՆ-ի միջամտությունը Ադրբեջանի գործերին անթույլատրելի է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Փոխանցվում է, որ այս կերպ, Էլման Աբդուլաևը մեկնաբանել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի հայտարարությունը: Մորնինգսթարն իր հայտարարության մեջ ասել է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումը վնասում են ԱՄՆ-ի և Ադրբեջանի հարաբերություններին:
«Ադրբեջանի համար իր ներքին քաղաքականությանը միջամտելու փորձերը համարվում եբ անընդունելի: Ադրբեջանն իր քաղաքականությամբ չի միջամտել ուրիշների ներքին գործերին և նույնն էլ սպասում մյուս երկրներից, ինչպես նաև ԱՄՆ-ից»,-հայտարարել է Աբդուլաևը:
Նրա խոսքով՝ պետությունների միջև երկկողմ հարաբերությունները պետք է հիմնված լինեն իրավահավասար սկզբունքների վրա:
«Բազմաթիվ արևմտյան երկրներ, այդ թվում նաև ԱՄՆ-ն, տասնամյակներով չիկատարել այն աշխատանքը, որն Ադրբեջանը կատարել է կարճ ժամանակահատվածում»,-հայտնել է Աբդուլաևը: