Դավութօղլուն Արևմուտքին մեղադրում է Սիրիայի և Ուկրաինայի իրադարձությունների մեջ
«Ուկրաինայի ճգնաժամը ուղղակի կերպով կապված է միջազգային հանրության որոշման հետ` չխառվել Սիրիայի իրադարձություններին»: Այս մասին CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:
«Կա հոգեբանական և ռազմավարական կապ, որով միջազգային հանրութունը չի կարողանում դադարեցնել արյունահեղությունը Սիրիայում և Ուկրաինայում: Միջազգային հանրությունը կորցնում է իր հնարավորությունը, զսպել գործընթացները, վերջին երեք տարվա ընթացքում»,- հայտարարել է Դավութօղլուն:
Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքով` իրենք և ԱՄՆ-ն «կարմիր գիծ» էին անցկացրել Ասադի ռեժիմի համար (քիմիական զենք), սակայն, երբ գիծը հատվեց նրանք որոշում կայացրեցին գնալ փոխզիջման Սիրիայի ռեժիմի հետ:
Էրդողանը նաև հիշեցրել է, որ Ժնևում փորձեր են արվել բանակցել Ասադի և ընդդիմության հետ, սակայն բանակցությունները ձախողվել են: