Ադրբեջանում կարող է կրկնվել Մայդանի դեպքերը
ԱՄՆ – ին կրկին կոչեր են ուղղվել: Այս անգամ այդ ամենը հղել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը: Նա պահանջել է, որպեսզի ԱՄՆ-ն չմիջամտի երկրի ներքին գործերին: Նա մասնավորապես նշել է, որ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի հայտարարությունն անընդունելի է Ադրբեջանի համար: Բացի այդ, նա ավելացրել է, որ այն Վիեննայի կոնվենցիայի խախտում է ենթադրում:
«Հայտարարության բուն տոնը ճիշտ չէ: Դեսպանը կարող է կարծիք հայտնել, բայց չի կարող սովորեցնել ոչ ոքի»,-նշել է աշխատակազմի ներկայացուցիչը: Նա նաև հավելել է, որ Ադրբեջանն ինքնիշխան պետություն է, որն ինքնուրույն քաղաքականություն է ուղղորդում:
Ադրբեջանական haqqin.az լրատվական կայքի փոխանցմամբ, երբ Մամեդովին հարց են ուղղել Ադրբեջանում ուկրաինական իրադարձությունների կրկնման հնարավորության վերաբերյալ, նա ասել է, որ Ուկրաինայի Մայդանը հենց ԱՄՆ-ի ձեռքի գործն էր:
Համաշխարհային մամուլը բազմիցս է այդ մասին հրապարակումներ արել: Նախօրեին տեղի ունեցած հարցազրույցին Ռիչարդ Մորնինգսթարն ասել էր, որ Ադրբեջանում ուկրաինական իրադարձությունների կրկնման հավանականություն կա: