Ատոմ Էգոյանի ֆիլմը Կաննի փառատոնի ֆավորիտների ցուցակի վերջին տեղում է. առաջին տեղում է թուրք ռեժիսորի ֆիլմը
Կանի փառատոնի աշխատանքի 4-րդ օրվա ընթացքում որոշվեց նրա ֆավորիտ ֆիլմը. դա թուրք հայտնի ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեիլանի «Ձմռան քուն» (Winter Sleep) ֆիլմն է: Երկու հեղինակավոր ամսագրեր Le Film Francais-ի և Screen-ի կազմած ընդհանուր վարկանշային աղյուսակում այն հայտնվել է առաջատար դիրքերում ` ատանալով բարձր միավորներ: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Երկրորդ տեղում է մավրիտանացի ռեժիսոր Աբդերջահամ Սիսակոյի «Թիմբուկտու» ֆիլմը: Գլխավոր մրցույթի համար ներկայացված կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Գերուհի» ֆիլմը ստացել է ամենացածր միավորները և դեռևս գտնվում է ցուցակի վերջին ` 4-րդ տեղում:
Շաբաթ արդեն կներկայացվեն նոր ֆիլմեր, որոնք պայքարում են հեղինակավոր փառատոնի գլխավոր մրցանաի համար: Խոսքը արգենտինացի ռեժիսոր Դամիան Շիֆրոնի «Վայրի պատմություններ» և Բերտրան Բոնելոյի «Սեն Լորան» ֆիլմերի մասին է: