Փոլ Մաքարթնին հետաձգել է համերգները վատ ինքնազգացողության պատճառով
Բրիտանացի ռոք երաժիշտ սըր Փոլ Մաքարթնին հետաձգել է շաբաթ օրը նախատեսված համերգը Տոկիոյում վատ ինքնազգացողության պատճառով: Այս մասին հաղորդում է ճապոնական գործակալություն Կիոդոն:
Լեգենդար երաժշտի համերգը պետք է տեղի ունենար Out There համերգաշրջանի շրջանակներում: երկու շոուները նախատեսվում էր անցկացնել մայիսի 17-ին և 18-ին Տոկոյի Ազգային մարզադաշտում, ևս մեկը ' մայիսի 24-ին Օսակայում: Այլ համերգներ հետաձգելու մասին տեղեկություններ դեռ չկան:
2013 թվականին Out There-ի շրջանակներում տեղի էին ունեցել համերգներ Օսակայում, Ֆուկույոկուում և Տոկիոում: