Թուրքիայում հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 292-ի
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Իլդիզը հայտարարել է, որ թուրքական քաղաք Սոմայում գտնվող հանքհորում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվածների թիվը հասել է 292-ի: Այս մասին հաղորդում է The Republic-ը:
Թուրքիայի պատմության մեջ ամենախոշոր արտակարգ պատահարը տեղի ունեցավ մայիսի 13-ին Ստամբուլից 250 կիլոմետր հեռավորության վրա:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, վերջնական արդյունքում զոհերի թիվը չպետք է լինի ավելին, քան 302 մարդ:
Հայտնի է դարձել, որ այն հանքահորը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, ստուգումների ենթարկվել 11 անգամ վերջին հինգ տարիների ընթացքում: