Գազարը կօգնի պահպանել հիշողությունը
Լյուտեոլին նյութը պաշտպանում է մարդու հիշողությունը տարիքային վատթարացումից: Մասնագետները հայտնաբերել են, որ այս նյութը մեծ քանակությամբ պարունակում է գազարը:
Գիտնականները հետազոտություններ են անցկացրել լաբորատոր կրծողների վրա, որի ընթացքում հաստատվել է, որ գազարում առկա լյուտեոլինը կարող է նվազեցնել բորբոքային պրոցեսների ինտենսիվությունը, որոնք էլ հարուցում են հիշողության թուլություն:
Պարզվել է, որ բնական ծերացման ընթացքում գլխուղեղի իմունային բջիջները սկսում են արտադրել բորբոքային մոլեկուլներ, որոնք արդյունքում հանգեցնում են հիշողության հետ խնդիրների առաջացման: Մասնագետները կարծում են, որ լյուտեոլինը կարող է արգելակել այդ բորբոքային մոլեկուլների արտադրությունը գլխուղեղում:
Լյուտեոլինը հայտնաբերվել է նաև պղպեղի, ծիտրոնի, անանուխի և երիցուկի մեջ: Այս մթերքների օգտագործումը հասուն և ծեր մարդկանց մոտ նվազեցնում է ուղեղում տարիքային փոփոխությունների զարգացումը, ինչը թույլ է տալիս պահպանել հիշողության ֆունկցիան լավ մակարդակում: