Ալեն Ռենեն հետմահու արժանացել է «Ոսկե կառք» մրցանակի
Կաննի փառատոնի հետ զուգահեռաբար ընթացող «Երկու շաբաթ ռեժիսորների հետ» մրցույթի «Ոսկե կառք» մրցանակին հետմահու արժանացել է ֆրանսիացի վարպետ Ալեն Ռենեն: Այս մասին հայտարարվել է Փառատոնների պալատում:
Ռեժիսորը վախճանվել է մարտին 91 տարեկան հասակում:
Մրցանակը ստացել են Ռենեի ամենամոտ գաղափարակիցները. «Մեզ համար Ոսկե Կառքը ավելին է , քան ոսկե արմավենու ճյուղը»,- հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարել է Ժան Լուի Լիվին,- «Այն տրվում է ռեժիսորների կողմից և հենց իրենք ` ռեժիսորներն են որոշում` ով է լավագույնը այդ մասնագիտությունում»: